«Քուչի» բաշիբոզուկների վերադարձ չի լինի. Զարեհ Սինանյանն առաջին անգամ է Հայաստանում քվեարկել
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր առաջին անգամ քվեարկել է հայաստանյան ընտրություններում։
«Քվեարկեցի հանուն բոլորիս երեխաների ապագայի։ Ստոր պրովինցիալ կոմսոմոլի քարտուղարների, հայրենադավ գրպանհատների, զինվորի եւ հայրենիքի հաշվին հարստացած տականքի, «քուչի» բաշիբոզուկների վերադարձ չի լինի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ Սինանյանը մինչ հեղափոխությունը ԱՄՆ Գլենդել համայնքի ղեկավարն էր: