ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը վերադարձել է Վաշինգտոն, հաղորդում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ռուս դեսպանը Միացյալ Նահանգներից Մոսկվա էր կանչվել մոտ երեք ամիս առաջ՝ ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ խորհրդակցությունների:

Նման որոշում ռուսական կողմը կայացրել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հարցազրույցերից մեկում, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդասպան է, դրական պատասխան էր տվել:

Հունիսի 16-ին շվեցարական Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ռազմավարական կայունության պահպանման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից զատ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու երկրների դեսպանները վերադառնալու են իրենց պաշտոնավարման երկրներ, վերսկսվելու է երկու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն