ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ նախագահի դերին, նշանակությանը, հանրային կյանքում նրա դերակատարությանը:

«Այն կախված է լինելու իշխանության 3 թևերի աշխատանքից: Անհրաժեշտ է Սահմանադրության, օրենքների շրջանակում իշխանության օղակների հետ արդյունավետ համագործակցության ձևեր գտնել: Ամենակարևորը՝ իշխանության բոլոր թևերի մասնակիցների աշխատանքները պետք է տեղավորվեն Սահմանադրության, օրենքների շրջանակներում: Ոչ ոք չի կարող ո՛չ գերազանցել իրեն վերապահված լիազորությունները, ո՛չ էլ թերանալ կամ ընդհանրապես չկատարել նախատեսված պարտականությունները»,- ասաց Խաչատուրյանը:

Նա մեջբերում արեց Սահմանադրության 123-րդ հոդվածից, որում գրված է՝ ՀՀ նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական ու համազգային շահերով:

«Սա, իմ համոզմամբ, ամբողջապես է ներկայացնում ՀՀ նախագահի առաքելությունը»,- ասաց Խաչատուրյանը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն