Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ
Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ:
Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ 0:
Հունվարի 31-ին տեղի էր ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը, որի ընթացքում որոշում էր կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Ջանջուղազյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների նախարար, մինչև այդ՝ 1999 թվականից, եղել է փոխնախարար-հանրապետության գլխավոր գանձապետ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հիշեցնենք՝ Լևոն Յոլյանը այս պաշտոնին ընտրվել էր 2017-ի փետրվարի 27-ին, երբ պալատը դեռ կոչվում էր Վերահսկիչ:
Սահմանադրության 199-րդ հոդվածի (Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ:
1lurer.am