Վարույթ է ընդունվել անչափահաս երեխային ապրուստի միջոց վճարելուց խուսափելու գործը․ ԱՀ ՔԿ
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով սահմանված իր երկու անչափահաս երեխայի համար ապրուստի միջոց վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՔԿ-ից:
ԱՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: