Արցախյան 44-օրյա պատերազմի ամբողջ ըթնացքում Ուկրաինան հստակ պաշտպանել է Ադրբեջանին, իսկ Հայաստանի կողքին եղել է միայն ու միյան Ռուսաստանը, զենքի մատակարաում և այլն։ Մենք առաջին հերթին բնականաբար հայ ենք ու գտնում ենք, որ պետք է լինի Ռուսաստաի հետ ունենանք լավ հարաբերություններ։ Ասում են՝ որ սենց անեքն, որ նենց անենք, արևմուտքից առհասարակ կկտվենք, այդ արևմուտքը այսքան ժամանակ ի՞նչ է արել, որ հիմա էլ ինչ անի։ Այս մասին քիչ առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը։ Նշենք, որ ակցիան նախաձեռնել են Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները՝ ի աջակցութուն Ռուսաստանի։

«Այսքան ժամանակ նրանք ի՞նչ են արել, նորից եմ ասում։ Հումանիտար կամ քաղաքակիրթ ինչ-որ գործողություն արե՞լ են մեր նկատմամբ, իհարկե չեն արել։ Հովհաննես Շիրազն էր ասում, որ երբեք չի մոռանա Ամերիկայի հացը որբաբաժին, բայց հերիք էր միայն մռնչալ ու ազգս կփրկվեր։ Ամերիկան 44-օրյա պատերազմի ժամանակ մի բան արե՞ց, չարեց, դե իրենք իրենց ընտրություններով էին զբաղված, այսօր էլ ոչինչ չեն անում , միայն փորձում են իրավիճակ լարել ու վերջ։ Ֆրանսիան ի՞նչ է անում, Ֆրանսիայի նախագահը ի՞նչ է անում, էլի ոչ մի բան։

Նրանք էլ իրենց ընտրություններով են զբաղված, շուտով ընտրություններ են այնտեղ էլ, միայն միավորներ են հավաքում։ Ասված չանի Ռուսաստանը չհոջողի, թեպետ ես համոզված եմ, որ հաջողելու է, այդ ֆաշիզմը նաև Եվորպայի դուռն է չոքելու։ Թեպետ ֆաշիզմը ծնողը հենց իրենք են, այն Եվրոպայում է ծնվել, Իտալիայում։ Մուսոլինի, չեք լսե՞լ։ Աշխարհ, աշխարհ, աշխարհ, ի՞նչ աշխարհ։ Այս 8 տարիների ընթացքում ռուսալեզու բնակչությունը պարզապես կոտորվել է Դոնբասում, իսկ աշխարհը դրա վրա աչք է փակել։ Ես կարծում եմ՝ Ռուսաստանը կանգնելու է այն ժամանակ, երբ ֆաշիզը արմատախիլ կարվի, իսկ թե դա երբ կլինի, ինչ ձևով կլինի, որ մեկս էլ հստակ բան ասել չենք կարող»,- հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն