Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այսօր երեկոյան, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան եւ Հասրաթյան փողոցներում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանում:

Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:

Երեւանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը եւ զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- գրել է նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն