Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Հայաստանում հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224430 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1160290 վերջին մեկ օրում` 3881 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2601 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 51-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 216230 անձ` վերջին մեկ օրում 48 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4503 է: