Մի քանի օրերի ընթացքում Երևան են տեղափոխվել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ, ու այսօր մենք այդ քաղաքացիների, այսպես ասած, ծանրությունը, զգում ենք մեր ենթակառույցներրի վրա:

Այս մասին Առաջին ալիքի եթերում նշել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Մենք փոքր երկիր ու հասարակություն ենք: Որպես փոքր երկիր ու հասարակություն՝ մեր աշխարհաքաղական նշանակությունը այնպիսին չէ, ինչպիսին մենք երբեմն փորձում ենք ներակայացնել: Հասարակ օրինակ եմ ուզում բերել մեր ենթակառույցների առումով: Վարձով տուն Երևանում չկա: Մենք այն փոքր համակարգն ենք, որի պայմաններում 30, 40, 50 հազար մարդու առկայությունը ստիպում է լարել մեր մկանները: Մեր աշխարհաքաղաքական նշանակության տեսանկյունից դեռ այնպիսի կրիտիկական իրավիճակ չէ, երբ մեզ կարող են կանգնեցնել որևէ ընտրության առջև: Բայց մենք պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք տեսնում ենք, որոնք պլանավորում ենք, որովհետև կան պլանավորվող ռիսկեր»,-ասել է նա՝ այդ համատեքստում մատնանշելով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ծածկույթում հայտնվելու հնարավորության մասին:

Նա ընդգծել է նաև, որ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը չեզոք է:

«Ես տեսնում եմ հայտարարություններ, ուղերձներ, որոնք ուղղված էին ուկրաինացիներին: Ասում են՝ կռվեք մինչև վերջին մարդը, մենք ձեզ կօգնենք: Բայց ամբողողջ աղետի հետևանները պետք է տեսնել՝ ավերվում է Ուկրաինան՝ Եվրոպայի ամենամեծ երկրներից մեկը: Ավերածությունների հեղինակը, ցավոք, իրենց եղբայրներն են: Երկու եղբայր ժողովուրդների մեջ է այս բախումը»,-ասել է նա:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն