Բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածին: Նա ամբողջությամբ սուտ է որակել այն:
«ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել» հոդվածում Սերժ Սարգսյանին (նույն ինքը Նարիմանով) պատկանող «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը իրեն պատկանող թերթում, իր վարձկան լրագրողի միջոցով նկարագրում է, թե իբր ես արտոնյալ պայմաններով հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և այն էլ պատերազմի օրերին։
Իհարկե ոչ մի վատ բան չկա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մեջ, բայց խնդիրն այն է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է և հորինված․ ես բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով։ Այս հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին, թե իբր պատգամավորներ կան, որոնք բնակարանի վարձավճարի փոխհատուցում են ստանում, բայց ապրում են իրենց բարեկամների տանը»,-մասնավորապես նշել է նա:
Armeniatoday.news