Խոնարհումս մեր որդեկորույս մայրերին, ամուսին և եղբայր կորցրած մեր կանանց և քույրերին. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում եմ խաղաղություն, սեր ու երջանկություն։ Դուք ձեր նվիրվածության, բարության, հոգատարության, սիրո, իմաստության շնորհիվ միշտ վառ եք պահում հայկական օջախի կրակը, պահում ու պահպանում եք մեր ավանդույթներն ու արժեքները։ Հոգատար մոր և սիրող կնոջ ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները։
Ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքում, սիրելի՛ կանայք, և դուք արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի։
ՀՀ Կառավարությունը ջանքեր չի խնայում բարձրացնելու կանանց դերը, ներգրավվածությունը տարբեր ոլորտներում՝ բիզնես, տեղական ինքնակառավարում, քաղաքականություն։
Մեր շատ սիրելի՛ մայրեր, կանայք ու աղջիկներ, եղեք ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ սիրով, ուշադրությամբ ու հոգատարությամբ։ Թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն։
Առանձնակի խոնարհումս մեր որդեկորույս մայրերին, ամուսին և եղբայր կորցրած մեր կանանց և քույրերին»,- ասված է նախարարի ուղերձում:
Գնել Սանոսյան