Արցախյան պատերազմում Ադրբեջանից տեղահանված մի շարք ընտանիքներ բնակարան կստանան․ Գնել Սանոսյան
Կառավարությունը շարունակում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված հայերին բնակարանով ապահովելու նախագիծը։ Այս մասին կառավարության մարտի 10-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոյսանը։
Նա նշեց, որ բյուջեում նախատեսված 1,4 միլիարդ դրամ գումար ունեն, որը ծառայելու է այս գործընթացի համար։ Աջակության ենթակա են մարզերում ժամանակավոր բնակեցված մեր հայրենակիցները։ Կա 254 նախատեսված ընտանիք։ Սանոսյանն ասաց, որ նախատեսված է բնակարան գնել հենց այն մարզում, որտեղ հաշվառված է տվյալ ընտանիքը։ Փաստաթղթային քաղաքականությունը հնարավորինս պարզեցված է։ Դրանք ձևակերպելու համար մայրաքաղաք գնալու կարիք չկա։
Ի դեպք՝ նախանցած տարի ավարտվել է Երևանում բնակարան տրամադրելու գործընթացը։ Շահառու էր 270 ընտանիք, որից 175-ը ստացել է բնակարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Armeniatoday.news