Հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները շուտով նոր թափ կստանան. Ալեքսանդր Կոնյուկ
Հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները շուտով նոր թափ կստանան, արտադրանքը արտահանել-ներմուծելու համար նոր հնարավորություններ կստեղծվեն՝ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպանը:
Ալեքսանդր Կոնյուկն անդրադարձել է նաև Ռուսաստանում և Բելառուսում սահմանված պատժամիջոցների հետևանքով իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխել ցանկացող ընկերություններին:
Ալեքսանդր Կոնյուկ (ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան) - Գալիս են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, որովհետև նրանց համար ավելի շահեկան է այս պահին աշխատել Հայաստանում կամ այլ երկրում: Բայց ես կարծում եմ, որ ժամանակավոր երևույթ է, ամեն ինչ կընկնի իր տեղը: Ինչ վերաբերում է հայ-բելառուսական տնտեսական հարաբերություններին, դրանք եղել են և կմնան բարձր մակարդակում:
1lurer.am