«Առողջապահության նախարարությունն ամիսներ շարունակ վերլուծությունների արդյունքում է նման որոշման եկել, զարմացած եմ, որ այդ թեման այդքան քննարկվեց, սարսափելի բան չկա, որ աղը չլինի սեղանին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնությանը՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի վերաբերյալ:

«Նախարարը ճիշտ է ասում, աղը չպետք է սեղանին լինի, օրինակ՝ հայրս հաց ուտելիս առանց ճաշը փորձելու աղ էր լցնում: Բոլորս գիտենք, որ շատ աղ օգտագործելը վտանգավոր է, մեր մեծերն ասում էին, աղը մեխեք սեղանին, որ կանայք չմոռանան բերեն, նախարարը ճիշտ է՝ սովորույթի ուժը պետք է փոխել:

Մարդիկ մեխանիկորեն են աղ ցանում, եթե աղը սեղանին չդրվի, կմոռանան, դրանից միայն ու միայն շահելու ենք»,-հավելել է պատգամավորը:

24news.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն