Ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ
Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։
Ակնհայտ է,որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։
Արդեն իսկ կան ահազանգեր,որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։
Մարդիկ համոզված չեն,որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։
Ինչքա՞ն ալյուրի,շաքարավազի,ձեթի,աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի,թե՞ ՝ոչ։
Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։
Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում,իսկ պատկան մարմինները լռում են։
Էդուարդ Շարմազանով