Հունիսի 23-ին  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը  իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել  2 հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  Վ. Ստեփանյանը  հետիոտներին վրաերթի ենթարկելուց  հետո տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու փողոցների անուններն ազդարարող ցուցանակը: 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն