Իրականում ծուռ հայելիների երկրում ենք ապրում. Տիգրան Քոչարյան
Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքում գրել է.
«Իրականում ծուռ հայելիների երկրում ենք ապրում։
Նստած քննարկում ենք թե ռուսները շատ են Երևանում, ուկրաինական պատերազմ, տները թանկ են, արարատ-անթալիա ձեթ-ալուրը սրբում են խանութներում։
Իսկ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա հարյուր հազար հայ Արցախում առանց գազի ու հոսանքի նստած են։
Ցրտին։ Ու ոչ մեկի վեջին չի։
Այ սա յա սարսափելին։ Ցուրտ չէ։ Գազի կամ հոսանքի չլինելը չէ։
Անտարբերությունը»։