Գազ կամ լույս չունենալը Արցախում որևէ մեկին չի վախեցնի,վախենալու այն է,որ Հայաստանը ձեռքերը լվացել և մի կողմ է քաշվել Արցախից

Եթե դեռ կառավարում է կապիտուլյանտը,ուրեմն այո Հայաստանը մի կողմ է քաշված լինելու և կողքից նայելու է Արցախի հայաթափմանը,եթե այդպես չլիներ Հայաստանը կընտրեր արժանապատիվ ճանապարհ, ցավոք սա Հայաստանն է ընտրել:

Այն ինչ կատարվեց Արցախի հետ 2020-ին և ինչ կատարվում է այսօր որևէ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել:Մի ազգ,որը 1988թ սկսած դարձավ մի բռունցք և հաղթեց ազատամարտ,այսօր կրկին կորցրեց իր ձեռքբերածը և կորցրեց իր ներսում եղածի պատճառով,իր անտարբերության և սխալ ընկալումների պատճառով,կորցրեց իր սխալ ընտրության պատճառով:

Արցախում գազի կամ ջրի անջատումների ու պարենային խնդիրներից պետք չի վախենալ,վախենալ է պետք,որ այսօր Հայաստանը դարձել է անտարբեր և մի կողմ քաշվել,վախենալ է պետք,որ այսօր որևէ մեկը չկա,որ կանգնի Արցախի թիկունքին,որ արցախցին մնացել է միայնակ իր խնդիրների հետ իսկ Երևանում կապիտուլյանտ ընտրած հպարտ քաղաքացին սիթիներում ձեթի ու զուգարանի թղթի կռիվ է անում այ էս է վախենալու:

Վահան Բաբայան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն