Ուզում եմ սրիկայության աստիճանը հասկանալ. Գնել Սանոսյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի փլուզման լուրի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընդամենը դաշտի մի հատվածում տեղի ունեցած փլուզումը երեկ ներկայացվել է որպես Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի փլուզում:
Armenia Today-ի թղթակիցը նախարարից հետաքրքրվեց մյուս ճանապարհների շինարարական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհի շահագործման ժամկետների մասին:
«6, 7 ճանապարհ ունենք, բոլորի վրա աշխատանք է տարվում, առաջիկայում կմեկնարկենք ասֆալտաապատման գործընթացը: Կապան-Ճակատեն ճանապարհի հողային պաստառն ամբողջովին պատրաստ է, բավականին լավ տեսքի է բերվել, երթևեկությունը վերականագնվել է: Առաջին հերթին հենց այդ ճանապարհն ենք ասֆալտապատելու»,-ասաց նախարարը:
Armeniatoday.news