Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆյսբուքյան իր էջում գրել է.
Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է.
1. Մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են գազատարը և խոչընդոտում են վերանորոգումը:
2. Գազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրված զրկել են 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ:
3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային:
4. Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Այդ ամենն անում են ցուցադրաբար:
5. Իրենց Զինված ուժերի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:
6. Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:
Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պաժելի միջազգային հանցավոր վարքագիծ:
Ընդ որում, այս իմ հաղորդումներն ուղարկվում են միջազգային կառույցներին` այս շեշտադրումները ներառյալ:
Արման Թաթոյան