Արցախում թշնամին անարգել շարունակում է էթնիկ զտման՝ հայաթափման իր կեղտոտ քաղաքականությունը. Գևորգ Դանիելյան
Իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Արցախում թշնամին ԱՆԱՐԳԵԼ շարունակում է էթնիկ զտման՝ հայաթափման իր կեղտոտ քաղաքականությունը։ Բարձրախոսերով ահաբեկելը, վնասված գազատարը և այլն այս հեռահար հակամարդկային քաղաքականության համատեքստում սոսկ չնչին հնարքներ են։ Չարձագանքելը, առավել ևս «գնահատականներ տալուց զերծ մնալը» բացարձակապես անհամատեղելի են ստեղծված իրավիճակի հետ։ Վստահ եմ, որ կան մասնագետներ (միևնույն է մեր խորհուրդներին, ցավոք, ունկնդրող չկա) և գիտեն, թե այս ոճրագործությունը հրատապ կանխարգելելու համար ինչպես պետք է ներգրավել միջազգային կառույցներին ու ատյաններին։ ԵԽ անատամ բանաձևերով իմաստ չունի զբաղեցնել հանրությանը, դրանք ավելի վտանգավոր են, քան եթե ընդհանրապես չլինեին, քանզի դրանով ուրվագծվում է այն առավելագույնը, ինչի պատրաստ է այդ կառույցը։ Իրենց համար Դոստոևսկու ստեղծագործություններն արգելելն առավել գործնական ու հրատապ խնդիր է։
Հ.Գ. Դեռ 1988 թ. նոյեմբերի 22-ին ԱՄԵՆԱԿԱԽՅԱԼ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը օրենք ընդունեց «Օսմանյան թուրքիայում հայերի ցեղասպանության դատապարտման մասին» ...
Գևորգ Դանիելյան