Ռազմագերիների հարազատները կառավարության մոտ նստացույց են սկսել
Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների հարազատները ՀՀ կառավարության մոտ նստացույց են սկսել:
Այս մասին հայտնել է ռազմագերիներից մեկի եղբայրը՝ նշելով, որ ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել ռազմագերիների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։