Աջափնյակում երեկ ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն. քաղաքապետն ամփոփում է օրը
Հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ամփոփելով երեկվա օրը:
Նա նշել է, որ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են:
Տեսանյութը՝ այստեղ: