Եթե ծնողները չընդունեն զոհվածների աճյունների փորձանմուշները, ապա պետությունը կհուղարկավորի. նախարար
Մենք ունենք զոհված զինծառայողների աճյունների հաստատման դեպքեր, սակայն ծնողները դեռ պատրաստ չեն վերցնել աճյունները և հուղարկավորել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ Ավանեյսանի արտասահման ուղարկված փորձանմուշները համապատասխանել են այն արդյունքներին, որոնք կատարվել են Հայաստանում։ «Կրկնակի, եռակի փորձաքննությունների են ուղարկվել և դրանք բոլորը 100 %-ով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին»,-նշեց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ, եթե ծնողները չընդունեն այդ փորձանմուշների արդյունքները, ապա պետությունը անհատական ձևով հուղարկավորությունները կիրականացնի։
Armeniatoday.news