Երբ թուրքի դիվանագետի հետ են հանդիպում, պետք է կողքից դուդուկ միացնե՞ն. Հրաչյա Հակոբյանը՝ Միրզոյանի պահվածքի մասին
Չեմ կարող հինգ կետանոց առաջարկի մասին մեկնաբանել: Ազգային ժողովում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի առաջարկած հինգ կետերին:
«Ես ունեմ իմ իրավունքը և կարող եմ չմեկնաբանել: Ես իրավունք ունեի չէ՞ չպատասխանելու: Կարող եք դիմել համապատասխան հանձնաժողովի անդամի, օրինակ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից որևէ մեկին, ով ավելի կոմպետենտ է: Հանձնաժողովը քննարկում է, հանձնաժողովն ունի իր մասնագետներին, որովհետև իրենք հենց այդ հանձնաժողովում են, իրենք քննարկում են, հետո մեզ, ովքեր այդ հանձնաժողովից չեն, տեղյակ են պահում, մենք տալիս ենք մեր հարցերը, և մենք ոչ թե կնոպկա ենք սեղմում, այլ հայտնում ենք մեր դիրքորոշումը՝ քվեարկության միջոցով: Հիմա ես արդեն ասացի, եթե ես կարող եմ օգտվել իմ իրավունքներից և չպատասխանել, իսկ ես կարող եմ դա անել, ես չեմ պատասխանի ձեզ»:
Ավելին՝ տեսանյութով:
Yerevan.today