ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արդարադատության նախարարը ներողություն է խնդրում, որ, իր ձևակերպմամբ, ընդհանուր՝ «կոռումպացված» գնահատականով վիրավորել է դատավորներին ու դատական համակարգին: Կարեն Անդրեասյանն այս հայտարարությունը խորհրդարանում արեց՝ արձագանքելով Արեգնազ Մանուկյանի դիտարկմանը: Ընդդիմադիր պատգամավորը դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին էր խոսել, հիշեցրել, որ միջնորդությունը բավարարած դատարավոր Դավիթ Արղամանյանը 2018-ին փողոցում, իր խոսքով՝ թմբուկ է զարկել:

Արեգնազ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ինձ մոտ հիմնավոր կասկածներ կարող են առաջանալ, որ այդ դատավորն օբյեկտիվ արդարադատություն իրականացնել չի կարող:

Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Ասում եք՝ թմբուկ զարկել նկատի ունենալով, որ նա ունեցել է որոշակի քաղաքական ուղղություն, և քաղաքական ուղղությունը ձեզ մետ կասկած է առաջացրել, որ պետք է լիներ ինքնաբացարկի հիմք, Դուք երբ որ Ձեր քաղաքական ամբիոնից անում եք այս հայտարարությունը, արդեն որոշակի ճնշում է և ԲԴԽ-ի վրա, որը կարող է որոշակի փուլում այս գործը լսել որպես դատարան, և դատավորի վրա, որն ամեն անգամ պետք է վախենա, երբ ինչ-որ մի դատավոր գա ու հիշի, որ ինքը թմբուկ է զարկել: Սա ազդեցություն է դատարանի վրա:

Այս թեմայից խոսեցին, հիշեցին դատական գործերի մակագրման համակարգի խնդիրը: Նախարարը, սակայն, հստակ ժամկետ չնշեց, թե երբ կներդրվի էլեկտրոնային մակագրման նոր համակարգը:

2021-ԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԿԱՏԱՐՎԵԼ. ՆԱԽԱՐԱՐ

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Անդրեասյանն այսօր Կառավարության 2021-ի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների զեկույցն էր ներկայացնում, դատական համակարգում, ըստ նրա, մեծ աշխատանք է տարվել, ավելացել է դատավորների թիվը, 50-70 տոկոս աշխատավարձի բարձրացում է եղել, սոցիալական երաշխիքներ են ստեղծվել: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ապա Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը 19 միջնորդություն է ներկայացրել ԲԽԴ, որից բավարարվել է ընդամենը 5-ը:

Կարեն Անդրեասյան - Շատ է քննարկվում ճնշումների, ազդեցությունների մասին: Ես կարող եմ ասել, որ ԱՆ-ի բերած միջնորդությունների գերակշռի մասը հաջողություն չի գրանցել և այդ հինգում էլ էնպես չի որ դատավորերի լիազորությունները դադարեցվել է, ընդամենը նախազգուշացում է եղել: Ուղղակի ավելի ուշադիր են աշխատում:

Նախարարը քրեակատարողական համակարգում կատարված փոփոխություններից էլ խոսեց. «Կոշն» ու «Հրազդանը» փակվեցին: Սա, ըստ նրա, ոչ միայն ֆինանսների խնայողություն է, այլև աշխատանքների ճիշտ կազմակերպում:

2021 Թ. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

2021-ին կատարված աշխատանքներից այսօր ՄԻՊ հանձնաժողովում նաև առողջապահության նախարարը խոսեց: համակարգի համար անցած տարին ծանրաբեռնված էր քովիդի պատճառով: Բայց համաճարակին զուգահեռ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել՝ պետպատվերի շրջանակում ընդլայնվել է երեխաներին տրամադրվող դեղորայքային փաթեթը: 2020-ի համեմատ՝ շուրջ 200.000-ով էլ ավելացել է դեղորայքի անվճար փաթեթից օգտվողների թիվը՝ ներկայացրեց Ավանեսյանը: 2021-ին նաև նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտության ծրագիրն է մեկնարել:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Որի շրջանակում այս ընթացքում 6661 կին անցել է հետազոտություն, որոշել ենք ընդլայնել ու շարոնակել երեք մարզերում՝ տավուշ լոռի ու սյունիքի, նաև շիրակը

Շարունակվում են կապիտալ ներդրումները, մի շարք մարզային հիվանդանոցներում հիմնանորոգման աշխատանքներ են տարվում, ասաց նախարարը, հավելեց՝ հնգամյա ծրագրով մինչև 2026թ. պետք է վերակառուցվի ու վերազինվի առնվազն 50 բժշկական կենտրոն: Իսկ ինչ տեղեկություն ունի նախարարությունը քովիդի թեսթերի գների խնդրի հետ կապված՝ հետաքրքրվեց Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)  - Գնում էին 500-1500 բայց մատոցում էին 800-15000 հազարով: Ինչու է այդքան թանկ եղել: 

Անահիտ Ավանեսյան - Թեստերի արժեքը պետք է դիտարկենք ժամանակի ընթացքում, որովհետև դրանք կտրուկ փոփոխվել են 2020-ից ի վեր, և ներմուծման տարբեր գներ կան, բայց պետք է դիտարկենք ոչ միայն թեստերի, այլև լաբորատոր կարողություների սարքավորումների աշխատողների համատեսքստում:

Ընդդիմադիր պատգամավորը նաև վերջերես ամենաքննարկված՝ աղի թեման չշրջանցեց: Արդյոք առանց հաճախորդի պահանջի հանրային սննդի վայրերում սեղանին աղ դնելն արգելելու նախաձեռնությունը որևէ միջազգային կազմակերպության ծրագի՞ր է, և նախարարությունը այդ նպատակով դրամաշնորհ ստացե՞լ է՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը: Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ հանրային առողջության պահպահման քաղաքականության մշակման համար նախարարությունը տարեկան բյուջեով միջոցներ է ստանում, ու դրամաշնոհների վարկերի մասին խոսելը, ըստ նրա, ծիծաղելի է:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն