Տեղական եւ միջազգային դիտորդների գնահատականը միանշանակ է, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստոի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նոր ստանդարտ ենք սահմանել, ըստ էության: 2018-ին, երբ տեղի ունեցան արտահերթ ԱԺ ընտրություններ եւ միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց դրանք, այդ ժամանակ կար մի այսպիսի կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին, եւ գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021-ի ընտրությունները հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերեւս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին անցկացվում: Եվ շատ կարեւոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը եւ արժեհամակարգը, որ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անկյունաքարային արժեք է»,-ասաց նա:

Փաշինյանը խոսեց նաեւ հարուցված քրեական գործերի մասին՝ նշելով. «Իհարկե, հարուցված են քրգործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսեւորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ եւ համապատասխան ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջը անշրջելիորեն փակված է: Ամենակարեւոր արձագանքն այն է, որ ՀՀ քաղաքացու համար այլեւս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում, ինքն է որոշում իշխանության ճակատագիրը երկրում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն