Թուրքիան հավակնում է Հայաստանի հետ խոսել առանց Արցախի գնի
Վերլուծաբան Հակոբ Բադալյանը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի եւ Թուրքիայի արտգորխնախարարներ՝ Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը դրական է գնահատում:
Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանում հայ-թուրքական գործընթացի շուրջ միտումնավոր նենգափոխված քննարկումներ են: Հարցին, թե որն է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը, Բադալյանը նշեց․ «Թուրքիան հավակնում է Հայաստանի հետ խոսել՝ առանց Արցախի գնի: Թուրքիային մեծ հաշվով չի հետաքրքրում Արցախում տեղի ունեցող իրողությունները»:
1in.am