Ավտոմեքենաները խազում են, բոլոր տեսակի շանտաժներով գումարը վերցնում են. ավագանու անդամ
«Մեր քաղաքացիները պարզապես չպետք է վճարեն ավտոմեքենաների կայանման համար ապօրինի դրամահավաք իրականացնողներին. Դրա լուծումը դա է. վճարում են, հետո բողոքում են, որ վճարում են»: Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նա նշեց` թող չվճարեն, ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում: Եթե տեղեր կան, որ չեն թողնում, թող զանգահարեն թեժ գիծ, իրենք ոստիկանությանը հաղորդում կներկայացնեն։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն էլ արձագանքեց. «Հյուսիսային պողոտայի հատվածում, Հին երեւանցու փողոցի վրա գտնվող հատվածում մշտապես գումար են հավաքում մեքենաներից: Գինը ասեմ՝ մեկ ավտոմեքենա կայանելու գինը 1000 դրամ է: Ես ինքս չեմ կարողացել կայանել այդտեղ: Շատը մեծ բանավեճ սկսվեց, այդ մարդու կողմից անպարկեշտ բառերով: Այդ մարդիկ ավտոմեքենաները խազում են, բոլոր տեսակի շանտաժներով գումարը վերցնում են»։
Hraparak.am