Ուկրաինայում պատերազմը Սիփան Փաշինյանի գործին էլ է խփել
Վարչապետ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանն, ինչպես գիտենք, դեռ նախորդ տարվանից Ուկրաինայում լուրջ բիզնես էր դրել եւ ամբողջությամբ տեղափոխվել Ուկրաինա:
Ըստ մեր տեղեկությունների` Սիփանը Ուկրաինայում ոչ միայն բուքմեյքերական ընկերություն է բացել, այլև լվացող եւ կենցաղային նյութերի արտադրամաս է բացել, որը գտնվում է մայրաքաղաք Կիևից քիչ հեռու:
Մեզ պատմեցին, որ Սիփանի համադասարանցիներից ոմանք էլ վերջին ամիսներին` մինչեւ պատերազմը մեկնել էին Ուկրաինա` վերջինիս հետ աշխատելու նպատակով: Սակայն հիմա պարզվում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Սիփան Փաշինյանի գործերն իրար են խառնվել:
Բանն այն է, որ թե բուքմեյքերական ընկերությունը, թե լվացքի փոշու արտադրամասը պատերազմի պատճառով դադարեցրել են գործունեությունը եւ լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել սեփականատերերին:
Մենք տեղեկացանք, որ Փաշինյանի իջևանցի ընկերներից ոմանք իրավիճակը սրվելուց հետո Հայաստան են վերադարձել, որովհետև պարզ չէ, թե Ուկրաինայում երբ իրավիճակը կկարգավորվի եւ երբ բիզնեսը կսկսի բնականոն աշխատել:
Hraparak.am