Հայաստանում բռնապետություն չկա. նախարարի պաշտոնակատարը պարզաբանեց, թե ինչու պետք է կանգնել Փաշինյանին տեսնելիս
Հայաստանում բռնապետություն չկա: Պարզապես, երբ պետության առաջին դեմքը դահլիճ է մտնում, պետք է քաղաքավարություն դրսեւորել եւ նրա ներկայությամբ վեր կենալ աթոռից: Այս մասին հունիսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
Լրագրողների հարցին, թե ինչու դա նախկինում չէր արվում, նախարարի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ դրա պատճառն, ամենայն հավանականությամբ, «թավշյա հեղափոխությունն» էր, որը ոչ ոքի ոչինչ չէր պարտադրում:
«Եվ հիմա այն «պողպատյա է: Եւ, այո, մեր շարքերն այսուհետ պողպատյա կդառնան»,- ասաց Պետրոսյանը: