Արցախում աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայում
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Այս մասին տեղեկանում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1 584 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։