Պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել
Արցախի պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրում է.
«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես' որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։
Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:
Հ.Գ.
Վերջապես հարգել սովորեք»։