Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ. Անի Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները:
Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք:
Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ:
Դեռևս այսքանը:
Շաբաթ օր է, բարի հանգիստ»։
Անի Սամսոնյան