«Համակարգված աշխարհաքաղաքական նենգ ու հզոր քարոզչամեքենա է գործի դրվել»․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է․ «Աղոտ պատկերացում ունեմ, թե որ աղբյուրներից և ինչ համակարգված աշխարհաքաղաքական նենգ ու հզոր քարոզչամեքենա է գործի դրվել, բայց մի բան ակնհայտ է՝ հաջողվել է հարմարեցված, ամեն ինչի ընդունակ ու պատրաստ դերակատարների միջոցով հակամարտություն հրահրել այնտեղ, որտեղ էական նախադրյալներ սկզբունքորեն չեն եղել և թվում էր՝ երբեք չէին էլ լինի, և հակառակը, ստեղծում են բացահայտ թշնամանքի հասնող հակամարտությունները սպառնալիքով հարթեցնելու պատրանք։
Դե իսկ զոհերի ու այլ հետևանքների վրա խորապես թքած ունեն, ավելին՝ դա ևս ակնկալվող ցուցանիշ է դիտվում։ Առայժմ շատ լավ ստացվում է սոսկ տեսանելի երևույթները վերլուծելու ու մեղավորներ նշանակելու պրիմիտիվ նախաձեռնությունը, մինչդեռ՝ խորքային պատճառների մասին ակնարկն անգամ հապճեպ որակվում է դավադրության տեսության դրսևորում ....»:
Գևորգ Դանիելյան