Նկատել ե՞ք, որ մի հատ ուժ կա, որ տարօրինակ կերպով բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ ա անում, և այդ ուժը կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն։ Այս մասին այսօր իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին։

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը իր ելույթում հիշեցրել էր Գերագույն խորհրդի ընդունած որոշումը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ու կոչ էր արել ականջին օղ անել դա։ 

«Ականջներիդ օղ արեք», «ձախ կողմի ճահիճը», Էդ օղը… լավ չշարունակեմ: Դա փաստ է, Վազգեն Մանուկյանի մասին խոսվեց, նա վերջին պատերազմի ընթացքում իր իսկ խոստովանությամբ զանգել է զինվորականներին, ասել ձեր անելիքը Երևանում ա։ Ստեղ մեծ-մեծ խոսելով չի։

Հիշեցումների դասից մի բան էլ ասեմ։ Ես սիրում եմ կարդալ ՀՅԴ դասականներին։ Կարդում էի Սիմոն Վրացյանի գրքից մի հատված, որտեղ հետաքրքիր մի հատված կա, ուզում էի կարդալ ձեզ համար»,-ասաց նա ու սկսեց ընթերցել մի հատված՝ Սիմոն Վրացյանի գրքից։

Նրան ընդհատեց ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը․ «Սիմոն Վրացյանը նաև Հայաստանի Հանրապետության մասին մեծ հատոր ունի, եթե մեջբերում եք անում, բայց Ձեր ժամանակը լրացել է»։

Ռուբեն Ռուբինյանը շարունակեց Սիմոն Վրացյանի գրքից մեջբերումները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն