ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ իբր Ռոբերտ Քոչարյանը ինչ–որ ժամանակ ցանկանում էր Մեղրին հանձնել Ադրբեջանին՝ փոխարենը վերցնել Արցախը։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին։

«Բազմիցս՝ և՛ հրապարակային, և՛ գրավոր խոսքով պարզաբանվեց, որ այդպիսի բան չի եղել, բայց հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ավանդույթի կողմնակիցները շարունակում են նույն գործելակերպը։ Նույն սուտ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անողը գնաց ավելի հեռու, մտածելով, որ իր վարկանիշը քաղաքացիների մոտ բարձացնելու համար լավ կլինի վիրավորել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով թուրքական բայրաքթարների «դեսպաններ»։ Նա լավ գիտեր՝ ովքեր են այստեղ նստած, գիտեր նրանց կենսագրությունը և որոշեց, որ նայելով մեր խմբակցության ուղղությամբ՝ կարող է ասել, որ օրինակ Աբգարի հայրը բայրաքթարի «դեսպան» է։ Այդ արտահայտությունից հետո նա շարունակելու է  մտնել ԱԺ և հայ ժողովրդին բարոյականության դասեր է տալու»,– ասաց Նազարյանը։

Նա կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը դաստիարակչական աշխատանքներ տանել պատգամավորների շրջանում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն