Ճիշտ է ասում՝ ՀՅԴ-ն միտինգ էր անում, Դրոյի ու Արամի, Թաթուլի ու Դուշմանի, 44-օրյայի շուրջ 60 դաշնակցականների փոխարել էլ իր հողատու շեֆն էր․ ՀՅԴ-ականը՝ Ռուբեն Ռուբինյանին
ՀՅԴ անդամ Անի Մելքոնյանն արձագանքել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին, թե բոլոր պատերազմների ժամանակ ՀՅԴ-ն Երևանում միտինգներ է արել։
Դաշնակցականի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ժողովուրդ, մի՛ նեղացեք, Հայաստանում թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ հլուբիկ հլուբիկյանը «ճիշտ» է ասում. «Դաշնակցությունը մեր պատմության ընթացքում բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ ա անում»:
Օրինակ 1896 թ. Վանի ինքնապաշտպանության ժամանակ Դաշնակցությունը Երևանում «միտինգ էր անում», իսկ հլուբիկը «ինքնապաշտպանությունն էր ղեկավարում» ու «զոհվեց» Գարահիսարում։
1897 թ. Դաշնակցությունը Երևանում «միտինգ էր անում» իսկ հլուբիկը Խանասորի արշավանքն էր «ղեկավարում»:
1915 թ. Դաշնակցությունը Երևանում «միտինգ» էր անում` հլուբիկը Վանի, Տարոն-Սասունի, Շապին-Գարահիսարի, Եդեսիայի ու Մուսա Լեռան ինքնապաշտպանությունն էր «ղեկավարում»։
1918 թ. մայիսին Դաշնակցությունը Երևանում «միտինգ էր անում», իսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն էլ Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Նազարբեկյանի փոխարեն «ղեկավարում» էր «անվեհեր հերոս» հլուբիկ հլուբիկյանը, Արամի փոխարեն էլ հլուբիկի հողատու շեֆն էր...։
1988-1994 թթ. Դաշնակցությունը Երևանում «միտինգ էր անում», իսկ Թաթուլ Կրպեյանի, Արթուր Կարապետյանի, Արթուր Ղարիբյանի, Սիմոն Աչիկգյոզյանի, Աշոտ Ղուլյանի (Բեկոր), Շահեն Մեղրյանի, Վարդան Բախշյանի, Դուշման Վարդանի, Պետրոս Ղևոնդյանի, Մհեր Ջուլհաջյանի, Վիգեն Զաքարյանի, Վիգեն Գրիգորյանի (Տողի Վիգեն), փոխարեն՝ հլուբիկ հլուբիկյանն էր Արցախ «ազատագրում» ու «զոհվում»։
2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 25-ը Դաշնակցությունը Երևանում «միտինգ էր անում», իսկ Գեղամ Մուշեղյանի, Մհեր Հարությունյանի, Քրիստափոր Արթինի, Գևորգ Հաջյանի, Արշակ Մելիքյանի, Տավրոս Աբրահամյանի, Վիգեն Մուրադյանի, Արտակ Իշխանյանի, Կիմ Խաչատրյանի, Հարութ Բանոյանի, Մոսիկ Սեքլեմյանի, Հակոբ Ասթարճյանի ու 44-օրյա պատերազմում զոհված էլի շատ ու շատ դաշնակցականների (շուրջ 60 դաշնակցական է զոհվել 44-օրյային) փոխարեն՝ հլուբիկ հլուբիկյանն ու ՔՊ-ի հողատուների բանդան էր Վարանգաթաղում, Մատաղիսում, Եղնիկներում ու Շուշիում «զոհվել»...
Հ.Գ. Եվ վերջում՝ բարի խորհուրդ ԱԺ մեծամասնությանը. ամբիոնին մոտենալուց առաջ հիշեք. ավելի լավ է լռեք և հիմարի տպավորություն չթողնեք, քան խոսեք ու ապացուցեք, թե ով եք։
Ճիշտ է ասում՝ ՀՅԴ-ն միտինգ էր անում, Դրոյի ու Արամի, Թաթուլի ու Դուշմանի, 44-օրյա շուրջ 60 դաշնակցականների փոխարել էլ իր հողատու շեֆն էր․ ՀՅԴ-ականը՝ Ռուբեն Ռուբինյանին
Tert.am