Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224635 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1167466 վերջին մեկ օրում` 3724 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2611 պացիենտ. Մեկ օրում նվազել է 9-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 216423 անձ` վերջին մեկ օրում 111 անձ:
Կորոնովիրուսից մահ չի գրանցվել: