Կա կանխավարկած, որ ՀՀ-ն այս պահի դրությամբ չունի վարչապետ․ Աննա Մկրտչյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցութան պատգամավոր Աննա Մկրտչյանը նախ հիշեցրեց, որ իր բարձրաձայնած հարցերը երկրի վարչապետի կողմից մնում են անպատասխան։
«Կա կանխավարկած, որ ՀՀ-ն այս պահի դրությամբ չունի վարչապետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Շարունակելով խոսքը՝ Աննա Մկրտչյանը թվարկեց, այս շաբաթների ընթացքում, ՔՊ-ականների կողմից հնչեցրած արտահայտությունները՝ նշելով․
« Հիշեցնեմ այն մտքի գոհարները, որ իշխանազավթ խմբակի ներկայացուցիչներն ունեցել են այս շաբաթների ընթացքում։ Ասում են, որ իրենց համար քննարկման առարկա է Արցախը Ադրբեջանի կազմում, որ ղարաբաղցիները փախել են Երևան, Արցախում գազ չլինելը գնանք ռուսից հարցնենք , սովորենք առանց գազ ապրել և վերջում էլ ասում են՝ Հայաստանի բնակչությունը թախանձագին խնդրում է և տոգորված է թուրքի հետ հարաբերություններ ստեղծելու մոլուցքով»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։ ։
Yerevan.today