Տվյալ պահին Ռուսաստանի խաղաղապահ ուժերը երկու հարց են լուծում` Հայերի զինաթափում և զսպում, ու Արցախի «ցիվիլ» հայաթափում. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տվյալ պահին Ռուսաստանի խաղաղապահ ուժերը երկու հարց են լուծում` Հայերի զինաթափում և զսպում, ու Արցախի «ցիվիլ» հայաթափում:
Իմ ձեռքից զենքը ադրբեջանցին չի վերցրել, այլ հենց ռուսը: Ցանկացած այլ պարագայում շատ դժվար կլիներ հայ զինվորին կոտրել: Մեկը ես ռուսի վրա կրակողը չէի` բազմաթիվ պատճառներով: Ու դա հաշվարկված էր:
Հայաթափումն էլ պիտի արվեր այնպես, որ Ալիևը էթնիկ զտման հոդվածի տակ չմնար: Հիմա Արցախի բնակչությունը մոտ 25%-ով է կրճատվել, խրոնիկ գազի-ջրի-լույսի խափանումներից ևս մի 20-30 տոկոսը կլքի: Հետո ճանապարհներին կսկսեն բշտել, ստեղ, ընդեղ կրակել... ու կկրկնվի Նախիջևանի հայաթափման սցենարը: Սա էր ըստ ամենայնի Ուկրաինայում թուրքերի չեզոք դիրքի գինը:
Իսկ ամենասարսափելին այն է, որ կապիտուլյացիան ստորագրելու քարոզ տանում էին ամենահայրենասեր թվացող տականքները, ընդ որում հենց արցախցիներ: Թե բա՝ «համոզենք թող Նիկոլը ստորագրի, 10 օրից իրան հանենք ու անցնենք հակագրոհի», սա բառացի եմ մեջբերել»:
Արթուր Դանիելյան