2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 25-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Այդ կապակցությամբ ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ: