«Իզմիրլյան» ԲԿ-ի բժիշկները Արմեն Չարչյանին ազատ արձակելու վերաբերյալ բաց նամակը հանձնեցին նաև Առողջապահության նախարարությանն ու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։

Նշենք, որ այսօր բժշկական կենտրոնի անձնակազմը բժշկական հագուստով ակցիա են  իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Բժշկական համայնքի 539 ներկայացուցիչ ստորագրել է բաց նամակ՝ Չարչյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ 

Բժիշկներն այդ նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններին, ՀՀ կառավարությանը և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն