Մեր հիմնադրամի թիմը այսօր գտնվում էր Խրամորթում, որտեղից այն նոր է վերադարձել: Վիճակը այսօր համեմատաբար հանգիստ է, հայկական ուժերի հակահարվածից հետո թշնամու առաջխաղացումը կանգնեցվել է:

Սակայն թշնամին դեռևս գտնվում է իր կողմից գրաված հայկական դիրքերում, և ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել, նույնիսկ ի հեճուկս բավական լայն, և այս անգամ արդեն թիրախային միջազգային արձագանքին:

Մեր համար կասկած չկա, որ այս նենգ թշնամուն այսօր ելման դիրքերը վերադարձնելու, իսկ վաղը նրան Արցախի և Հայաստանի սահմաններից դուրս շպրտելու համար, մեզ պետք է համախմբել մեր ազգի բոլոր կարող ուժերը, դարձնել մի բռունցք, և կոշտ հակահարված տալ լկտիացած գազանին: Այսօր մենք այդ ճանապարհի սկզբում ենք, բայց քայլ առ քայլ ավելի կոշտ հակահարվածներ ենք տալու թշնամուն: Յուրաքանչյուրս այստեղ անելիք ունի, և միասնաբար մենք կարող ենք փոխել մեզ պարտադրված այս դառը իրականությունը:

Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր այն խիզախ եղբայրներին, որոնք այսօր դուրս են եկել առաջնագիծ՝ պաշտպանելու հայոց հայրենիքի վտանգված սահմանները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն