Իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:
1lurer.am