Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա․ նախարարության պարզաբանումը
«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով»,- վստահեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ քիչ առաջ տարածած պարզաբանման տեքստում:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, որ Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում: