Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են, մենք պարբերական կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, առաջին հերթին՝ ՌԴ մեր գործընկերների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։ Պատշաճ քննություն ենք ակնկալում խաղաղապահների և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Ես չեմ ցանկանում խտացնել գույները, քան հիմա կան, ամեն դեպքում գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում և, բնականաբար, առաջին հերթին հենց այդտեղ կանգնած զորախմբերի մասին են մեր դիտարկումները»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ մեր գերատեսչությունները շարունակում են մնալ Քարագլխում և խնդիրը չի ըստ էության լուծվել։

«Մեր պահանջը և հորդորը մենք գործընկերներին այն է, որ խաղաղապահ ուժերը իրականացնեն իրենց առաքելությունը, ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանի գործողությունները տեղի են ունեցել ռուս խաղաղապահերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ խաղաղապահներ միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան իրենց դիրքեր»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն