Հիմա ռուսների պատասխան քայլերից է կախված ՌԴ ի հետագա դիրքը. Արման Աբովյան
Թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի գլխավոր գերատեսչության (ադրբեջանի ՊՆ) պատասխանը ՌԴ ՊՆ-ին շատ կոպիտ էր և ըստ էության կրում էր ռուսների հասցեին բացահայտ կոնֆլիկտային բովանդակություն։ Թեմային է անդրադարձել Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում։
«Փաստորեն սրանք մեղադրեցին ռուսական կողմին սուտ տեղեկություններ տարածելու մեջ և կոպիտ «հատատա» տվեցին «Լեռնային Ղարաբաղ» անվանումը օգտագործելու համար։
Որքան Էլ ադրբեջանցիները լինեն ապուշ, միեւնույն է դրանք «խելքները» վերջնականապես չեն կորցրել մտնել ռուսների հետ բաց առճակատման տիրույթ։ Առանց իր ավագ եղբայր Թուրքիայի «դաբռոյի» Ալիեւին «քոռ դանակով մոռթեիր» նա «ռիսկ» չէր անի նույնիսկ ռուսի կողմ նայել։
Սակայն...սակայն եկեք պարզապես հասկանանք ի՞նչ նպատակ է հետապնդում թուրք-ադրբեջանական ոհմակը փաստացի հրահրելով ռուսներին կոշտ քայլերի։
Մի գուցե է սա ադրբեջանական ապատեղեկատվությու՞ն է և ադրբեջանցիների արձագանքը ունի նպատակ շտկել ադրբեջանական հասարակություն մեջ ակնհայտ զայրույթը, որ ռուսները ստիպեցին իրենց «ռադները քաշել» Փարուխից։
Իսկ մի գուցե սա սադրա՞նք է, որ ստիպեն ռուսներին գնալ ռազմական առճակատման և դրանով բացվի ՌԴ ի համար «երկրորդ ճակատ» Արցախում։
Իսկ մի գուցե, սա պարզապես միտումնավոր բլե՞ֆ է, որ ռուսները վճռական պահին «զադնի տան» արցախյան ուղղությամբ։
Իսկ մի գուցե, սա ադրբեջանական կողմի այսպես կոչված «վա-բանկ» գնալու յուրահատուկ ձեւաչափ է։
Գուշակել թուրքալեզու վայրենիների քայլերի տրամաբանությունը այս պահին շատ դժվար է, սակայն ակնհայտ է մի պարզ իրողություն։
Հիմա ռուսների պատասխան քայլերից և արձագանքից է կախված ՌԴ ի հետագա դիրքը և դերակատարությունը, ոչ միայն Արցախում այլ նաեւ ողջ տարածաշրջանում»,-գրել է նա։