Մի բան եմ խնդրում բոլորիդ՝ հիշե´ք սրանց, անուն առ անուն. Արթուր Դանիելյան
Ներկա պահին Մոսկվայի գործակալական ցանցը Հայաստանում ունի երկու գերխնդիր՝ փրկել ռուս թուրքական դաշինքը հայերի պառակտիչ հնարքներից և սաբոտաժի ենթարկել Իրանի` հայերին օժանդակելու փորձերը: Նրանք ամեն ինչ անելու են, որ ադրբեջանցիք ռուսների հետ Արցախում ոչ մի խնդիր չունենան: Կհանձնեն ցանկացած գյուղ ու ցանկացած բարձրունք, պետք եղավ անձամբ կպայթեցնեն գազատարն էլ, էլեկտրասնուցման լարերն էլ: Դրան զուգահեռ անընդհատ կրկնելու են, որ ռուսի միակ այլընտրանքը թուրքն է, ինչը ևս մեկ ակնհայտ սուտ է:
Իրանն արդեն մտնում է Սյունիք և դա անկասելի պրոցես է: Հյուպատոսության շենքն արդեն ընտրել են, հիմա խոշոր տնտեսական օբյեկտները ռուսներից գնելու բանակցություններ են գնում:
Լավ լուրը կայանում է նրանում, որ գործակալական ցանցը տվայտվում է, իսկ դա նշանակում է, որ հողն իրենց ոտքերի տակից փախնում է...
Մի բան եմ խնդրում բոլորիդ՝ հիշե´ք սրանց, անուն առ անուն հիշե´ք, որ վաղը, երբ նրանք դիմակները փոխեն, չմոռանաք` ով էր երկիրը ծախում: