Օլիգարխը ով խոսում է 30 տարիների թալանից իրոք զավեշտ է առաջացնում,բայց թողնենք այս թեման...

Իր այսօրվա «խրատներին» արդեն ծանոթ եք,թե բա 30 տարի չթալանեիք զենք առնեիք,սենց «դարակազմիկ»  միտք իրոք չի եղել 30 տարի,սա վերջն էր,բա լավ էդ 30 տարին պոլի փեդով են պահել էս երկիրը,թե՞ խաղալիք պիստալետով:Լավ դուք ամոթ ունե՞ք:

Սա նույն օպերայից է,որը ժամանակին կապիտուլյանտը մտցրեց շրջանառության մեջ`«80-ականների»զենքի միֆը կամ Ստեփանակերտի 2016 անպաշտպան օդի միֆը կամ իբր սոված զինվորի մասին հեքիաթը:

Շուրջ 30 տարի հայերին հաջողվեց պահել Արցախը և ՀՀ սահմանը իսկ սույն գործարար պատգամավորի գովերգած իշխանությունը հանձնեց այն թշնամուն,կորցրեց վերահսկողությունը մեր տարածքների նկատմամբ,տվեց հազարավոր զոհեր և վիրավորներ ու ի վերջո ստորագրեց նվաստացուցիչ կապիտուլյացիա:

Հիմա ոնց՞ է սենց ստացվում,որ «թալանող» իշխանությունը պահեց իր հողերն ու անկախությունը իսկ դուք այն տվեցիք թուրքին:Իսկ մի այլ հարց էլ է առաջանում սույն օլիգարխի կուսակցությունը իշխանության գալուց հետո քանի զինատեսակ է գնել ՀՀ անվտանգության համար,այն իշխանության որի ՊՆ նախարարը նույնիսկ հիմա դատվում է:Այս լոլոները ցավոք դեռ լսողներ կան իրոք շատ զարմանալի է,բայց կան ու իրենց համար է հենց նման զավեշտալի ու աբսուրդային հայտարարություններ անում կապիտուլյացիոն ռեժիմը:

Սրանք շատ կարևոր և լուրջ քաղաքական հարցեր են,որոնց պատասխանը եթե ոչ այսօր ապա իշխանափոխությունից հետո պետք է տալ քպական պատգամավորին:

Թուրքի հետ եղբայրության և իրար ցավերով ապրելու մասին այս պատգամավորի ասած խոսքերը ուղակի անիմաստ եմ համարում մեկնաբանել,քանի որ յուրաքանչյուր մարդ ում մեջ հայի արյուն է հոսում ինձ կհասկանա,թե իրականում ինչ մեկնաբանության է արժանի այդ պատգամավորի խոսքերը:

Վահան Բաբայան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն